30 11 2018

Չինացի միլիարդատերը տանուլ է տվել ողջ ունեցվածքը

Չինացի միլիարդատերը տանուլ է տվել ողջ ունեցվածքը

Չինացի միլիարդատեր Լյու Լիրոնը, ով Gionee չինական սմարթֆոնների արտադրողն է, խաղատանը տանուլ է տվել ողջ ունեցվածքը ներառյալ սմարթֆոններ արտադրող ընկերությունն ու այնտեղից դուրս եկել սնանկ վիճակում։ Այս մասին հայտնում է Vesti.ru-ն։ Ինչպես հաղորդվում է, գործարարը տանուլ է տվել մոտ 2 միլիարդ դոլար Հյուսիսային Մարիանյան կղզեխմբի Սայպան կղզում գտնվող կազինոներից մեկում։

Լյուն, սակայն, չի հուսահատվել և ասել է, որ իրականում իր տանուլ տվածն ավելի քիչ է։ Նա խոստացել է ամբողջական պատկերն իր տանուլ տվածի ներկայացնել այն բանից հետո, երբ Gionee-ն դեկտեմբերին կսկսի սնանկության դատական գործընթաց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ