ՀՀ ոստիկանությունն ԱԺ արտահերթ ընտրություններից 10 օր առաջ հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Ավեարկության օրվանից առաջ 10-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.575.939 որից՝
• ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 4.477,
• հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 74:
Հիշեցնենք, որ վերջին համապետական ընտրություններին՝ 2017թ․ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 2 588 468 էր, իսկ 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ 2 547 916։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը