Google-y Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքի իր գլխամասային գրասենյակի մոտ 1 միլիարդ դոլարով գրասենյակային շենքերի համալիր է ձեռք է բերել: Այս մասին հայտնում է San Francisco chronicle թերթը:
Ինչպես հաղորդվում է, այն Սան Ֆրանցիսկոյում է և հարակից քաղաքներում անշարժ գույքի ոլորտում ընթացիկ տարվա ամենախոշոր գնումն է: Խոսքը 12 գրասենյակային շենքի մասին է, որոնցում կարելի է տեղավորել 5 հազար աշխատակից: Նախկինում համալիրը պատկանել է LinkedIn սոցիալական ցանցին:
Այս ամիս The Wall Street Journal-ը գրել էր, որ Google-ը ծրագրում է ընդլայնել Նյու Յորքում իր ներկայացուցչությունը: Ինչպես նշվում էր, ընկերությունը մտադիր է 12 000 նոր աշխատակից տեղավորող գրասենյակային շենքեր ձեռք բերել, ինչը թույլ կտա կրկնապատկել ընկերության նյույորքյան աշխատակազմը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը