26 11 2018

Հերթը հասավ կոկորդիլոսին

Հերթը հասավ կոկորդիլոսին

Առավոտյան Երևանի կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:

«Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո: Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին շրջանում գազանանոցում մի քանի կենդանի է սատկել։

Հիշեցնենք, որ վերջերս գրանցվեց զեբրի անկում, ինչի առիթով ոստիկանությունը քրեական գործ հարուցեց ՔՕ 185-րդ հոդվածի երկրորդ մասով: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարել էր, որ զեբրի թունավորումը դիտավորություն է եղել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ