Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 23-24-ը լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.80C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.50C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.60C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը