12 11 2018

Նոր Նորքում երկհարկանի շենք է ապամոնտաժվել․ տեսանյութ

Նոր Նորքում երկհարկանի շենք է ապամոնտաժվել․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվում է ավելի քան 1100 քմ ապօրինի կառույցը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ կառուցապատողը  մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է առնվազն կասեցնի շինարարությունը:

«Գործ ունենք համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ապօրինի զավթման դեպքի հետ»,- ասել է նա։

Քաղաքապետի հոկտեմբերի 29-ին ստորագրած որոշման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի, Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, նույն հասցեի հողամասի սեփականատեր «Անի-97» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Դ․Ահարոնյանը նախաձեռնել է երկու հարկանի քարե շինության կառուցման շինարարական աշխատանքներ, որը դեռևս անավարտ է:

Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում, վարչական մարմինը հաստատված է համարել այն, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատկազմի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Գյուրջյան փողոցի համար 1/3 հասցեի հողամասում, հայտնաբերվել է առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության, «Անի-97» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 972քմ և վարձակալության իրավունքով տրված 160քմ ընդհանուր մակերեսով հողամասի սահմաններում՝ երկու հարկանի քարե շինության կառուցման անօրինական աշխատանքներ իրականացնելու դեպք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ