08 11 2018

Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել:

Նոյեմբերի 8-ին, ժամը 09:15-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 11:30-ի դրությամբ Վանաձորի արևելյան հատվածում որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության մարզային վարչության 200 աշխատակից, 30 փրկարար, 350 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ