11 10 2018

Շվեյցարիայի նախագահի լուսանկարը՝ համացանցի «հիթ»

Շվեյցարիայի նախագահի լուսանկարը՝ համացանցի «հիթ»

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի լուսանկարը մեծ տարածում է գտել սոցցանցերում և քննարկումներիա առիթ դարձել։ Լուսանկարում Բերսեն պատկերված է ճանապարհի եզրաքարին նստած, գրում է Euromag-ը։

Լուսանկարն արվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։ Բարձրաստիճան պաշտոնյան, ով պարզապես նստել էր գետնին, գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը։

Ինչպես հաղորդվում է, նախագահի՝ Նյու Յորքում եզրաքարին նստած լուսանկարը «պայթեցրել է համացանցը», բայց Շվեյցարիայի համար այդտեղ արտառոց ոչինչ չկա: «Նախարարներն այստեղ մարդիկ են, ինչպես բոլորը, նրանք գրեթե առանց թիկնազորի են շրջում», - նշել է շվեյցարական կայքը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ