05 10 2018

Արցախում կիրառվել են հայրենական արտադրության ԱԹՍ-ներ

Արցախում կիրառվել են հայրենական արտադրության ԱԹՍ-ներ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հոկտեմբերի 4-ին խաղարկվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Այն առանձնահատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարավորություններով օժտված մի շարք զինատեսակների ներգրավվածությամբ: Այդ օրն առաջին անգամ, մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաև նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Հատկանշականն այն է, որ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում և ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու բոլոր անհրաժեշտ չափորոշիչները: Հավելենք նաև, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը»,- գրել է Հասրաթյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ