Լրատվամիջոցներից մեկում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվել Երևանում հասարակական տրանսպորտի՝ գործունեությունը դադարեցված երթուղիների մասին, որի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին երեք ամիսների ընթացքում գործունեությունը դադարեցրել են երկու՝ հ. 62 և հ. 11 միկրոավտոբուսային երթուղիները:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2013 թ.-ից մինչ այժմ մայրաքաղաքում դադարել են գործել ընդհանուր առմամբ 28 միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին 10 օրերի ընթացքում 26 երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Նշվել էր, որ աշխատանքը դադարեցրել են ինչպես ավտոբուսային, այնպես էլ միկրոավտոբուսային երթուղիներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը