27 09 2018

Մարգվելաշվիլին 111 անձի համաներում է շնորհել

Մարգվելաշվիլին 111 անձի համաներում է շնորհել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 27-ին «Պատժի տարբեր չափերով համաներման մասին» հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ համաներում է շնորհվել 111 անձի: Այս մասին գրում է Интерфакс լրատվական գործակալությունը։

Նախագահին կից համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ հինգշաբթի օրը 42 դատապարտյալ կլքի կալանավայրը։ Նրանց թվում մեկ անչափահաս և երեք կին կա։

«69 մարդու պատժի կրման ժամկետը կրճատվել է»,- ասել է հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ այդ թվում կան 4 կանայք և 6 անչափահասներ։

Համաներման հանձնաժողովը սեպտեմբերի 19-23-ը 866 դատապարյալի գործ է քննել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ