Մինչ ՀՀ քննչական մարմինները փորձում են գտնել ՀՀ ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը հայաստանյան մեդիահարթակներում առաջինը տեղադրածներին կամ ինչպես իրենց օպերատիվ մարմիններն են հաղորդում՝ առաջինը դրած-ջնջածներին, մենք էլ ջանք չենք խնայում հասկացնելու համար, որ այդ օպերտիվ աղբյուրներն առնվազն անուշադիր են, պարզվում է, որ Google որոնողական համակարգում սխալը, որի մասին նախորդ հրապարակման մեջ արդեն նշել ենք, բազմիցս է իրենց զգացնել տվել:
2018թ. փետրվարի 15-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում հրաձգություն տեղի ունեցավ, որի արդյունքում գրաբնցվեց 17 զոհ: Հրաձգության վերաբերյալ տեղեկություններ փնտրելիս պարզվում է, որ Google-ն որոշ կայքերում այն ցուցադրում է, իբրև տեղադրվել է ողբերգությունից մի քանի օր առաջ:
Ամերիկացիները, սակայն, ի զարմանս մեզ, ոչ թե դիմում են դատարան՝ պահանջելով խուզարկություն անցկացնել այդ կայքերում, թե ինչպես են կանխազգացել, որ երկու օր առաջ փոխհրաձգություն է լինելու և դավաճանորեն թաքցրել այն, այլ մի փոքր ավելի խելամիտ են գտնվում, քան ՀՀ իրավապահների օպերատիվ աղբյուրները և նամակներ են ուղարկում Google-ին:
Թարգմանաբար ներկայացնում ենք Բարրի Շվարցի՝ https://www.seroundtable.com կայքում 2018թ. փետրվարի 15-ին գրված նյութը և օգտատերերի ուշագրավ գրառումները:
«Google- ը ցանկանում է որոնման արդյունքներում ստանալ ամսաթվերի ճշգրիտ ժամանակացույց
Անցյալ գիշեր, երբ մարդիկ փնտրում էին Ֆլորիդայում սարսափելի նորությունների մասին, ոմանք նկատեցին, որ լուրը լուսաբանող վերջին հոդվածներից որոշները Google-ի կողմից պիտակավորվել էին որպես դեպքից օրեր առաջ գրված: Ակնհայտ է, որ մի քանի ժամ առաջ տեղի ունեցած մի բան՝ գրված մի քանի րոպե առաջ, չպետք է Google- ի որոնման արդյունքներում պիտակավորված լիներ որպես 2 կամ 3 օր առաջ գրված:
Դեննի Սալիվնը Google-ում որոշ վնասների վերահսկողություն էր իրականացնում, բացատրում էր, որ երբեմն ճիշտ ամսաթվի ձեռքբերումը կարող է բարդ լինել: Հրատարակիչները երբեմն իրենք են սխալ պիտակավորում իրենց ամսաթվերը, իսկ երբեմն էլ լինում է ժամանակային գոտու խնդիր: մեն դեպքում, դա իսկապես պետք է լինի ինչ-որ բան, որից Google-ը հասկանում է:
Քրիսսի - Այսպիսով, սա մի բան է, որն ուղղելու վրա աշխատու՞մ եք
Դեննի Սալիվն - Այո, հատկապես, երբ դա կարող է շփոթություն առաջացնել: Երբեմն մենք չենք կարող վերահսկել այն: Օրինակ, Մայամիի հրապարակումն ուներ ճիշտ ամսաթիվ և ժամանակ, բայց սխալ ժամային գոտի՝ ստպելով, որ պատմությունը հինգ ժամ ավելի շուտ երևա, քան այն տպագրվել էր: Դժվար է մեր կողմից կարգավորելը:
Yes, especially as it can cause confusion. Sometimes we can't control it. For example, a Miami publication had the right date and time but wrong timezone, making the story seem five hours earlier than when it published. Hard for us to fix on our end.
— Danny Sullivan (@dannysullivan) 15 февраля 2018 г.
Նա նաև բացատրում է, թե ինչու է դա բարդ.
I have pointed this phenomenon out on more than one occasion. Google does this all the time when you specify a date range. Nobody has ever come up with an explanation.
— Chris Malcheski (@CMalcheski) 14 февраля 2018 г.
Քրիս Մալչեսկի - Ես այս երևույթի մասին մի քանի առիթով նշել եմ: Google-ն այս ամենն անում է այն ժամանակ, երբ դուք նշում եք ամսաթիվը: Ոչ ոք երբևէ բացատրություն չի մտածել:
Դեննի Սալիվն - Բազմաթիվ պատճառներ կան: Մենք կարող ենք էջի վրա այլ ամսաթիվ վերցնել (ինչպես http://hio.com դեպքում): Երբեմն սխալ ամսաթիվ է տրվում:
327 - Ահա ինչ տեսք ունի այն ինձ համար... Հոդվածի ժամանակները ճիշտ են, բայց Google-ի ժամանակը չի համընկնում Ազգային անվտանգության գործակալության (NSA) կրակոցների հետ
This is what it looks like for me.... Article times are correct, but google timing seems off for the NSA shooting pic.twitter.com/tA3PQpkLyH
— 327 (@kr4ydnb) 14 февраля 2018 г.
Դեննի Սալիվն - Ես դա կասեմ: Շատ տարածված է, որ ժամանակահատվածի նշման խնդիրները կարող են պատահել մի շարք պատճառներով, ինչպիսիք են սխալ ժամանակային գոտի ունեցող ներառված ժամանակացույցեր, պատմության վրա մի քանի ժամանակներ և այլ պատճառներ:
Ահա որոշ նկարներ (սքրինշոթեր) անցյալ գիշերվանից
Ճշմարտությունն այն է, որ ես իսկապես ուզում եմ, որ Google-ը նորությունների կամ բլոգային պատմությունների համար ամսաթվի պատիժ հաստատի: Եթե պատրաստվում եք պատմություններ տեղադրել ձեր կայքում, որտեղ ամսաթիվը համապատասխանում է, լինի դա նորություններ, խորհուրդ, ակնարկ և այլն, դրանք պետք է բոլորը թվագրվեն և թվագրվեն այնպես, որ Google-ը կարողանա հասկանալ: Եթե նրանք չեն կարող հասկանալ դա՝ (ա) Google-ը պետք է ցույց չտա ամսաթիվը և (բ) եթե նրանք Google-ին խաբում կամ սխալ ամսաթիվ են ցույց տալիս, նրանք պետք է չդասվեն այդ հարցմանը»:
Այսպիսով, հրապարակված փաստերն իսկ ապացուցում են Google-ում ժամային խախտումների առկայությունը: Մենք կարող ենք նման այլ նյութեր ևս փնտրել-հրապարակել, սակայն կարծում ենք՝ հրապարակածն արդեն բավարար է, որպեսզի ՀՀ քնչական կոմիտեն համոզվի Yerevan.Today-ի մասով քրգործի անհեռանկար լինելու մեջ և վերադարձնի մեզանից առգրաված՝ մեզ համար չափազանց կարևոր գույքը՝ չմոռանալով հանդես գալ հրապարակային ներողությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը