ՀՀ ՏԿՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախարարության մոտ են հավաքվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդները և բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները:
Նա, մասնավորապես, գրել է.
«ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության մոտ էին հավաքվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ՝ թույլտվությունների «дозволь» վերջանալու հետ կապված բողոքելու նպատակով:
Դիմել ենք Ռուսական կողմին՝ նոր քանակություն տրամադրելու համար:
Ի դեպ, վարորդները բարձրաձայնեցին իրենց հուզող այլ խնդիր ևս՝ կապված մրցույթի անցկացման հետ, որի առթիվ վաղը կձևավորվի աշխատանքային խումբ և հանդիպման ընթացքում կքննարկենք մանրամասները: Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո դադարեց բողոքի ակցիան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը