20 09 2018

Արթուր Ասատրյանն ազատ արձակվեց

Արթուր Ասատրյանն ազատ արձակվեց

Սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) փաստաբանների միջնորդությունը, և վերջինս ազատվել է կալանքից։ Այս մասին հայտնել է Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը։

Փաստաբանը նշել է, որ Արթուր Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց իրառվել է գրավը։ «Իմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխվել է՝ 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակելով:»,- ասել է փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ