17 09 2018

Սա մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է. հայտարարություն

Սա մամուլի և խոսքի ազատության դեմ  ուղղված քայլ է. հայտարարություն

«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ մտահոգիչ է համարում լրատվամիջոցում անցկացված խուզարկությունը։

«Այսօր առավոտից իրավապահ մարմինները  խուզարկություն են իրականացնում Yerevan Today լրատվամիջոցի գրասենյակում։ Սա՝ մամուլի և խոսքի ազատության դեմ  ուղղված քայլ է։Սոցիալական ցանցերում ամիսներ ի վեր արձանագրվում է տոտալ անհանդուրժողականություն այլակարծության, պաշտոնականից տարբերվող որեւէ մտքի և տեսակետի հանդեպ։ Ագրեսիվ ձևակերպումներին, հայհոյանքներին և սպառնալիքներին այսօր ավելացավ ուժայինների ուղիղ միջամտությունը լրատվամիջոցի գործունեությանը։

Մենք  կոչ ենք անում լրատվամիջոցներին, մամուլի և խոսքի ազատությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններրին, իրավապաշտպան կազմակերպություններին արտահայտել հստակ դիրքորոշում տեղի ունեցածի նկատմամբ և իրենց գնահատականը տալ կատարվածի նկատմամբ։ Այսօրվա լռությունը վաղը հանգեցնելու է լրատվամիջոցների տոտալ վերահսկման քաղաքականությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ