17  09  2018

Խմբագրության աշխատանքը պարալիզացված է. առգրավվել են համակարգիչների կոշտ սկավառակներ․ Սևակ Հակոբյան

Խմբագրության աշխատանքը պարալիզացված է. առգրավվել են համակարգիչների կոշտ սկավառակներ․ Սևակ Հակոբյան

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց Քննչական կոմիտեի քննիչների և ոստիկանության աշխատակիցների խուզարկությունից հետո։

«Ներկայացրել են դատարանի որոշումը, համաձայն որի՝ մեր խմբագրությունում ամսի 17-19-ն իրավունք ունեն խուզարկություն իրականացնելու և վաղ առավոտյան եկել էին։ Կրկնակի ստուգումից հետո արձանագրվել է, որ տեղեկատվությունը, ինչի համար եկել են, հրապարակվել է շատ ավելի ուշ, քան տարածվել է։ Խուզարկությունն արվել է խախտումներով, ինչի վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ։ Առգրավվել է իմ համակարգիչը և մի քանի համակարգչի կոշտ սկավառակներ։ Խմբագրության աշխատանքը պարալիզացված է, չգիտենք, թե երբ կվերադարձնեն կոշտ սկավառակներն ու համակարգիչը։ Կապարակնքել են և տոպրակներով տարել»,-նշեց գլխավոր խմբագիրը։

Ըստ Սևակ Հակոբյանի՝ խուզարկությունը պայմանավորված է ոստիկանության անպատասխանատու գործելակերպով։ «Ոստիկանությունն է հայտնել, որ իրենց տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ձայնագրությունը շուտ է դրվել, կարող էր ստուգել ու պարզել, որ ավելի ուշ է դրվել, դա Google-ի խնդիր է, որովհետև նույն կերպ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ասուլիսի մասին էլ տեղեկատվության հրապարակումն ավելի շուտ է ցույց տալիս»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ