Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 8-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.90C (1998 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.80C
ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը