Հանրապետության տարածքում օգոստոսի 23-24-ը Լոռիում և Տավուշում սպասվում է թույլ անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.60C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.60C
ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը․ տվյալներ Սևանա լճի վերաբերյալ
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Խոտաբույսերի բերքատվության կանխատեսում
Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2018 թվականի խոտաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը սպասվում է 27 տ/հա, որը ավել է բազմամյա միջին արժեքից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը