22 08 2018

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը մի քանի ժամով թվային հեռուստատեսություն չի լինի

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը մի քանի ժամով թվային հեռուստատեսություն չի լինի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը, ժամը 06.00-09.00-ն, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակներն անջատվելու են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում անջատվելու են նաև «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1 ՄՀց) և «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9 ՄՀց) հեռարձակման տեխնիկական միջոցները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ