15 08 2018

Մեծ Հայքի քարտեզը՝ ադրբեջանական հեռուստաեթերում

Մեծ Հայքի քարտեզը՝ ադրբեջանական հեռուստաեթերում

Ադրբեջանական պետական Mədəniyyət («Մշակույթ») հեռուստաընկերության եթերով «Անցյալից՝ ապագա» հաղորդման ժամանակ ցուցադրվել է Մեծ Հայքի քարտեզը: Պատմաբան Նաթիկ Ալիշևն ու Հնագիտության և էթնոգրաֆիայի ինստիտուտի աշխատակից Ալիյա Ադիգեզալովան քննարկել են ժամանակակից Ադրբեջանի տարածքում հին քրիստոնեական հուշարձանները: Այս մասին գրում է Rusarminfo-ն:

Երբ հաղորդավարուհին առաջարկել է դիտել «հին Ադրբեջանի քարտեզը», էկրանին հայտնվել են Մեծ Հայքի քարտեզը և Կովկասյան Ալբանիան, որն ադրբեջանցիներն իրենց պետությունն են համարում:

Մեծ Հայքի ցուցադրված քարտեզից բացակայել են Արցախը, Ուտիքը և Փայտակարանը: Ինչպես հաղորդվում է, Մեծ Հայքի քարտեզի ցուցադրությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ