15 08 2018

Վրաստանի անցակետում մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել. Փոխնախարար

Վրաստանի անցակետում մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել. Փոխնախարար

Վերին Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի քաղաքացիներ տեղեկացնեմ, որ Ռուսական կողմից կուտակումները պակասել են՝ հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է:

Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում: Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան:

Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար: Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղիում: Տեղեկությունները կթարմացվեն շուտով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ