15 08 2018

Երկու ուշագրավ ակցիա՝ հեղափոխականների մասնակցությամբ

Երկու ուշագրավ ակցիա՝ հեղափոխականների մասնակցությամբ

Նոր Հայաստանում գրեթե ամեն նոր օր ուղեկցվում է բողոքի ակցիաներով կամ ցույցերով կամ էլ կառավարության մոտ սովորական դարձած նստացույցերով: Սա որոշները ներկայացնում են որպես հեղափոխության դրական արդյունք, մարդիկ տեր են կանգնում իրենց իրավունքներին: Դա կարող է լինել ինչ-որ բանից նեղվելու, սեփական համայնքում իշխանափոխություն պահանջելու, խոստացված ամենօրյա ռեժիմով փոփոխությունները չզգալու, աշխատավարձի պարտքը չմարելու կամ այլ պատճառներով: Ինչևէ, մարդիկ ակցիա են անում՝ իմանալով, որ կա սեր և հանդուրժողականություն, եթե անգամ իրենց կողմից դա իսպառ բացակայում է:

Օգոստոսի 14-ին երկու բողոքի ակցիա իրականացվեց, որոնք չափազանց նման էին իրար այն իմաստով, որ երկուսն էլ իրականացրին հեղափոխությանն ակտիվ մասնակցություն ունեցածները և բացի այդ՝ դրանք տեղի ունեցան իրարից ժամային առումով փոքր հեռավորությամբ՝ որպես մեկը մյուսի հետևանք:  

«Իմ քայլը» շարժման և Հայ Ազգային կոնգրես կուսակցության մի քանի տասնյակ ակտիվիստներ, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, ակցիա էին կազմակերպել «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի դիմաց՝ հանուն մյուսների սահմանադրական իրավունքների իրացման տապալման: Խաղաղ մեկնարկը սահուն կերպով վերածվեց հրմշտոցի, մանր խուլիգանության, որի արդյունքում տապալեցին արգելապատնեշները, բարձրացան «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն և ելույթ ունեցան ոչ իրենց համար տեղադրված միկրոֆոնների ու կամերաների առաջ՝ մինչ այդ հասցնելով ճանկռել թիկնապահներին:

Դահլիճում մինչ այդ հանկարծ հայտնվեցին երեք ոստիկան, որոնք երբ հարայ-հրոցը սկսվեց, որպես սիրո և հանդուրժողականության մթնոլորտի պահապաններ, «սահուն ու աննշմար քայլերով» լքեցին սրահը:

Օրվա երկրորդ կեսին, արդեն, ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ համասեռամոլները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա և վնասվածքներ հասցրել։ Պատճառն այն է, որ ինչ-որ մեկը ծեծել է համասեռամոլներին, և նրան բաժին բերման ենթարկելուց հետո խմբով գնացել են «տղավարի» հարցերը լուծելու:

«...Աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարծես թե տրամաբանական շղթա է. առաջին ակիցայից հետո, տեսնելով ոստիկանության իսպառ բացակայությունը, հասարակության այլևս կարևոր անդամ դարձած անդամները հանկարծ մտածել են, թե մեր երկրում սիրո և հանդուրժողականության մթնոլորտը վերացրել է ոստիկան հասկացությունը, մնացել է միայն ոստիկանության շենքը՝ որպես երբևէ եղած իրավապահ կառույցի վերջին ապացույց և արշավել են շենքի վրա՝ իրենց «մասնագիտական գործունեության» համար տարածք ապահովելու:

Ստացվում է, որ ոստիկաններ չկային ոչ միայն ակցիաների ժամանակ, այլ նաև հենց ոստիկանության բաժանմունքում, քանի որ այդ կիսատղամարդիկ հաջողացրին քաշքշել ինչ տեսան ու ճանկռել (ի դեպ, ըստ կադրերի, ճանկռում էին ճիշտ այնպես, ինչպես նախորդած ակցիայի մասնակիցները՝ թիկնապահներին):

Ոստիկանությունը, ի դեպ, պետական հատուկ պահպանության կառույց է, ոստիկանը՝ պետության և հասարակական կարգի պաշտպան, իշխանության ներկայացուցիչ: Բայց եթե նա չի կարողանում պաշտպանել ոչ քաղաքացիների, ոչ սեփական անվտանգությունն ու շահերը, ոչ էլ, առավել ևս, հասարակական կարգը, գուցե պետք է վերացնե՞լ այդ ինստիտուտն ընդհանրապես:

Չէ՞ որ սերն ու համերաշխությունը կարող են գոյատևել առանց իրավական «մանր միջամտության»:

Ի դեպ, ոստիկանության շենքի վրա գրոհի դեպքով հարուցվել է քրեական գործ, «Էրեբունի Պլազա»-ում թիկնապահների՝ ԱԱԾ աշխատակիցների վրա հարձակման, քաշքշելու և ճանկռելու առիթով՝ ոչ: Այսինքն՝ հեղափոխականների մի թևը` ի դեմս ակտիվիստ համասեռամոլների, լիովին իրավունք ունի բողոքելու արդարադատության համակարգի խտրական վերաբերմունքի դեմ:

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ