Կանադական Էբբոթսֆորդ քաղաքում ինքնաթիռն ավիաշոուի ժամանակ վթարվել է, հաղորդում է Известия-ն՝ հղում տալով CTV-ին:
Ինչպես պատմել են վթարի ականատեսները, 1930-ական թվականների արտադրության ինքնաթիռը կորցրել է կառավարումը և ընկել: Արտակարգ պատահարի ականատեսներից մեկը նշել է, որ ինքնաթիռը մի կողմից մյուսն էր ճոճվում մինչ թևերը հասան գետնին:
Ինքնաթիռում հինգ մարդ է եղել, նրանք տարբեր վնասվածքներ են ստացել: Երկու տուժածի վիճակը ծանր է գնահատվում:
Օգոստոսի մեկին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ևս ավիավթար էր տեղի ունեցել: Դեպքի հետևանքով մեկ մարդ մահացել, ևս մեկն անհայտ կորել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը