«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Եթե դուք էլ պատրաստ եք միանալ մեզ, ապա լրացրեք սույն հայտադիմումը։ Մասնակիցները 13-21 տարեկան են՝ աշխարհի տարբեր երկրներից»,-գրել է նախարարը։ Նա տեսաուղերձով հիշեցրել է, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 10-24-ը Հայաստանում անցկացվելու է «Քայլ դեպի» տուն ծրագիրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը