2018թ. հուլիսից Արցախի հանրապետության զինված ուժերում գործածության մեջ է դրվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակելու նոր կարգ:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համաձայն դրա՝ վերացվել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը: Կատարված փոփոխությունից հետևում է, որ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված նորակոչիկին իրավունք է վերապահվում առանց որևէ խոչնդոտի ծառայել այն զորամասում, որտեղ նախորոշվել է վիճակահանության արդյունքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նորակոչիկի ծննդավայրին մերձակա տարածքում:
Որպես հավելում նշենք, որ նոր կարգն արդեն իսկ կիրառվում է հանրապետության զինված ուժերում մեկնարկած 2018թ. ամառային զորակոչի ընթացքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը