28 06 2018

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հունիսի 28-ից հուլիսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-30-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 

Երևան քաղաքում հունիսի 28-ից հուլիսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           33.70C (2007 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝               7.50C (1978 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          19.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

Աշնանացան ցորենի ցանքի, աճի և ձմեռման պայմաններից ելնելով և ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների՝ հացահատիկային մշակաբույսերի 2018 թ. միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) մեկ հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն՝ 18-18.5 ց, գարնանացան գարի՝ 15 ց, բոլոր հացահատիկայիններ՝ 17 ց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ