Հանրապետության տարածքում հունիսի 23-ին առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 23-ի երեկոյան ժամերին և գիշերն առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում
Դիտված եղանակային պայմաններից ելնելով և ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների՝ հացահատիկային մշակաբույսերի 2018 թ. միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) մեկ հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն՝ 19 ց, գարնանացան գարի՝ 15 ց, բոլոր հացահատիկայիններ՝ 17 ց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը