13 06 2018

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունիսի 13-ին առանձին շրջաններում, 14-17-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունիսի 13-ին անձրևի հավանականությունը փոքր է, 14-17-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: է:

 

Երևան քաղաքի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճա՝            34.30C (1993 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝              7.40C (1976 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          22.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն 

Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական դիտարկումների և դիտված նորմայից բարձր ջերմային ռեժիմի հետևանքով՝ բազմամյա միջին արժեքներից 17-20 օր շուտ Արարատի մարզում, 25-28 օր շուտ Արմավիրի մարզում սկսվել է ծիրանենու պտղի հասունացումը և ընտրովի բերքահավաքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ