Հունիսի 7-8-ը, 11-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8-ը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 7-8-ը, 11-ին՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
9-10-ն անձրևի հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում
Դիտված եղանակային պայմաններից ելնելով և ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների՝ հացահատիկային մշակաբույսերի 2018 թ. միջին հանրապետական բերքատվությունը (վեգետացիայի վերսկսման փուլում) մեկ հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն՝ 19-19.5 ց, գարնանացան գարի՝ 17-17.5 ց, բոլոր հացահատիկայիններ՝ 16-16.5 ց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը