26 05 2018

Հակառակորդը հրադադարը խախտել է 150 անգամ

Հակառակորդը հրադադարը խախտել է 150 անգամ

Մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել աչալրջորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ