17 05 2018

Սպասվում է անձրև, ամպրոպ, քամի, կարկուտ

Սպասվում է անձրև, ամպրոպ, քամի, կարկուտ

Մայիսի 17-19-ը Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-20-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

 

Երևան քաղաքում` մայիսի 17-19-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ:

 

Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`           31.40C (1988 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`               6.70C (1970 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`          17.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ