18 04 2018

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը, 20-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 18-19-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.90C (1972 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.50C (1999 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.30C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ