04 04 2018

Սպասվում է անձրև, ամպրոպ, մար կարկուտ

Սպասվում է անձրև, ամպրոպ, մար կարկուտ

Ապրիլի 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, ապրիլի 3-ի երեկոյան առանձին հատվածներում սպասվում է ամպրոպ, հնարավոր է մանր կարկուտ: Ապրիլի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 3-4-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 4-ին կնվազի 5-6 աստիճանով, 5-8-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում ապրիլի 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           27.50C (1979 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -4.00C (2004 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          11.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Մարտի 30-31-ը հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի մեծացում:

Ապրիլի 1-2-ը հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ