Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, ապրիլի 2-4-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի մեծացում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը