27 03 2018

Եվս երկու օր՝ առանց տեղումների

Եվս երկու օր՝ առանց տեղումների

Հանրապետության տարածքում մարտի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 30-ին նույնքան կնվազի:

 

Երևան քաղաքում մարտի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո,  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝            23.40C (2008 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝                -7.00C (1982 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝            7.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

Մարտի 25-ին հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին  գետերում դիտվել է ջրի ելքերի զգալի մեծացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ