23 03 2018

Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում մարտի 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:


Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ. 

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝            24.00C (2008 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝                -5.20C (1968 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝            7.70C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ