Հանրապետության տարածքում մարտի 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.00C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.40C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.20C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:
Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացանի դաշտում.
Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների՝ մարտ 20-ի դրությամբ հողի արդյունավետ խոնավության պաշարները կազմել են Գեղարքունիքի մարզում 0-20 սմ շերտում 35-53 մմ, 0-50 սմ շերտում՝ 88-140 մմ, (Շորժայում՝ 22 մմ, 52 մմ), Կոտայքում 0-20 սմ շերտում՝ 47 մմ, 0-50 սմ՝ 115 մմ, Արագածոտնում ՝ 30-35 մմ, 85-95 մմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը