16 03 2018

Սպասվում է անձրև

Սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում մարտի 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 15-16-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

 

Երևան քաղաքի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           19.30C (1979 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -11.10C (2000 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝            4.80C

 Աշնանացան ցորենի 2017-2018 թթ. ձմեռման ընթացքում վնասվածության գնահատում

Կենսունակության որոշման և ձմռան պայմանների վերլուծության արդյունքում աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 10%:

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ