Հանրապետության տարածքում մարտի 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 6-ին, 8-ին, 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 7-8-ը կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին, 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.20C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -20.70C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.90C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:
Ծիրանենու ծաղկումն Արարատյան դաշտում. ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների, դիտված և կանխատեսվող եղանակային պայմանների, ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 12-15-ն ընկած ժամանակահատվածում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը