19 02 2025

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի հեղինակության մասին. Տիգրան Աբրահամյան

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի հեղինակության մասին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավորին՝ խնդրելով իր պատասխանատվության ներքո ժամանակավորապես դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը` հիմնավորելով, որ վերջինս մի քանի օրով կարևոր գործուղում ունի արտերկիր, սակայն դատարանը մերժել է։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի հեղինակության մասին:

Պատկերացնո՞ւմ եք, որ այն դատարանը, որի հետ իշխանությունը ինչպես ուզում՝ վարվում է և ինչ վճիռ ուզում է` ստանում է, թքած ունի այն հանգամանքի վրա, որ գործով անցնող զինվորականի վարքի համար երաշխավորում է ԳՇ պետը ու այդ հանգամանքը դատավորի համար որևէ նշանակություն կամ լրջություն չի պարունակում:

Նոր բան չեմ ասում, ուղղակի արձանագրում եմ փաշինյանական դատարանի վերաբերմունքը ՊՆ ղեկավարության նկատմամբ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ