«Պատերազմները ռեսուրսների համար են: Սա ինձանից շատ եք լսել, քանի որ ինքս պատերազմները այս տեսանկյունից եմ դիտարկում: Ռուս-ուկրաինական պատերազմը անմասն չէ սրանից»,-անդրադառնալով Ուկրաինայի շուրջ զարգացումներին՝ գրում է հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
Նա ընդգծում է՝ սա արդեն բացեիբաց դրսևորվում է:
«Մասնագետներն ասում են, որ Ուկրաինան ավելի քան 30 տրիլիոնի հանքահումքային ռեսուրս ունի, որոնք անհրաժեշտ են և՛ ԱՄՆ-ին, և՛ Եվրոպային: Սրա մի ահռելի մասը գտնվում է հենց այն տարածքներում, որոնք Ռուսաստանը թիրախավորել է: Այս ռեսուրսակիր տարածքների արդեն 30%-ը Ռուսաստանը գրավել է: Մնացյալն էլ արևմուտքը փորձում է իրենով անել՝ Ուկրաինայի իրենց պարտքերի և հաջորդող աջակցության դիմաց:
Արտաքին քաղաքականության մեջ Թրամպը, ի տարբերություն նախորդ նախագահների, բաց և ուղիղ է ներկայացնում իր տնտեսական շահը: Եվ այսպես, Ուկրաինային Թրամպի վարչակազմը ներկայացրել է առաջարկ 500 միլիարդ դոլարի աջակցություն տրամադրել՝ հանքահումքային ռեսուրսների դիմաց:
Զելենսկին առայժմ դրական չէ տրամադրված այս առաջարկին»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը