31 10 2017

Որքա՞ն գումար է անհրաժեշտ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության մեկ տարվա անխափան աշխատանքի համար

Որքա՞ն գումար է անհրաժեշտ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության մեկ տարվա անխափան աշխատանքի համար

2018 թվականին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության գծով պետական բյուջեի ծախսերը կկազմեն շուրջ 47.4 մլրդ դրամ: Համաձայն նախարար Վահան Մարտիրոսյանի, կիրականացվի 25 ծրագիր, որից 10-ը՝ վարկային, 2-ը՝ դրամաշնորհային: Նախարարության պահպանման ծախսերը կկազմեն 620.9 մլն դրամ:

Ազգային ժողովում նախարար Մարտիրոսյանը հայտարարեց. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22.6 մլրդ դրամ: 2018 թվականին շինարարական աշխատանքները կշարունակվեն շուրջ 80 կմ ճանապարհահատվածներում, կբետոնապատվի 40-ից 45 կմ»:

Գումարը կծախսվի Ասիական զարգացման, Եվրոպական ներդրումային և Եվրասիական զարգացման բանկերից ստացված վարկերից, EIB-ի դրամաշնորհից: Աշխատանքները կկատարվեն Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածում:

ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ կամրջի վերակառուցման ծրագրով նախատեսված է տրամադրել 1.13 մլրդ դրամ

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հարցին, թե՝ արդյո՞ք նախարարության 5-ամյա ծրագրում նախատեսված է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցում, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ Հայաստանն ունի ստորագրված պայմանագիր ընկերության հետ, որը պարտավորություն է վերցրել ներդրումային ծրագիր ներկայացնել Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելու համար։ Քննարկումներն այդ ընկերության հետ շարունակվում են

Նշենք, որ այս պահին ամբողջությամբ պատրաստ է 550 կիլոմետրանոց ճանապարհի 31.5 կիլոմետրը: 2019 թվականին կառավարությունը նախատեսում է ավարտին հասցնել ծրագիրը, այնինչ, համաձայն նույն կառավարության, 2018-ին կառուցված կլինի ընդամենը 80 կիլոմետր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ