Իրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա: Այս մասին տեսանյութ է պատրաստել ՆԳ նախարարությունը:
Հաղորդագրությունում նաև նշվում է. «Բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։
Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը