03 02 2025

Վագոնը ներկողները գույքային վնաս են պատճառել․ Արցախի մասին ադրբեջաներենով երգողները ոչ մի բան չէի՞ն վիրավորել․ Սևակ Հակոբյան

Վագոնը ներկողները գույքային վնաս են պատճառել․ Արցախի մասին ադրբեջաներենով երգողները ոչ մի բան չէի՞ն վիրավորել․ Սևակ Հակոբյան

 

YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Օտարերկրացիները սեղմել են մետրոյի գնացքի արգելակման կոճակը, հետո 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը։ Հետաքրքիր է, որ ձերբակալվել են խուլիգանություն կատարողները, ոչ թե Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը, որն այդ մասին հայտնել է։

Օրերս ադրբեջանական ծագմամբ մի քանի իրանցիներ էլ Հանրապետության հրապարակում էին խուլիգանություն արել, բայց ձերբակալվեց այդ մասին հայտնած Ղարիբ Բաբայանը։

Տրամաբանությունը ո՞րտեղ է։ Վագոնը ներկողները գույքային վնաս են պատճառել․ իսկ մեր երկրի մայրաքաղաքի ամենակենտրոնում Արցախի մասին ադրբեջաներենով երգողները ոչ մի բան չէի՞ն վիրավորել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ