Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է.
«45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման ամենամյա 3000 դրամ վճարը այլեւս չի գանձվելու։ Մոտ 15 տարի շարունակ այդ մտացածին վճարով առնվազն մեկ միլիոն քաղաքացուց գանձվել է գումար , որը անտրամաբանական էր, պարզունակ փող քերոցի։
Եկեք հաշվենք։ 15 տարի * 1000000 քաղաքացի* 3000 դրամ= 45 մլրդ դրամ։ Այս գումարը գանձվել է նաև քպ իշխանության վերջին յոթ տարիներին։ Քաղաքացիներից գանձված գումարի հետագա գանձման կասեցումը բավարար չէ, անհրաժեշտ է մարդկանց ետ վերադարձնել նրանցից հանիրավի քերթած գումարները։
Այս վճարի գանձման զավեշտը հասկանալու համար, պատկերացրեք իրավիճակ երբ անձնագիր ունենալու համար պահանջեին տարեկան ամենամյա վճար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը