12 01 2025

Հայտնաբերվել է զnhված զինծառայnղի տունը թալանած կասկածյալներից մեկը

Հայտնաբերվել է զnhված զինծառայnղի տունը թալանած կասկածյալներից մեկը

Հունվարի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի  քրեական վարչության ծառայողները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած դեպքը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Արդեն լուսաբացին տեղեկություններ են ստանում ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողանում են կատարողներից մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Ճամբարակի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողունի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրում թալանել էին 2022 թվականին Ջերմուկի դիրքերում զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ