08 01 2025

Ալիևը կրկին շտապեց օգնության իր գործընկերոջը. Էլիբեգովա

Ալիևը կրկին շտապեց օգնության իր գործընկերոջը. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևը կրկին շտապեց օգնության իր գործընկերոջը։ Հարցազրույցում իր արտահարտած սպառնալիքները, մեծ հաշվով, նույն բանի մասին են, ինչ մենք լսում ենք տիկ-տոկիդասախոսություններիցարդենամիսներշարունակ։

Արարատը, Ցեղասպանությունը, Անկախության հռչակագիրը, պատմության դասագիրքը, ավանդույթները, ՀԱԵ-ն՝ այն ամենը, ինչը խոչընդոտում է հայերին մանկուրտների բիոզանգվածի վերածելուն պետք է ոչնչացնել։

Հայկական ինքնության որևէ դրսևորում իրենց համար համարվում է ֆաշիզմ։ Պատմական, կրոնական, մշակութային, կրթական, լեզվական, իրավական՝ցանկացածհայկականիդենտիֆիկացիայիհիմքպետքէոչնչացվի։

Անհայրենիք, անգաղափար, անսկզբունք տարրերին կառավարելը ու ձուլելը շատ ավելի հեշտ է։ Բայց հայերը դիմադրում են, գործը առաջ չի գնում։ Վախի ու սպառնալիքի նոր դոզա էր պետք։ Նախանձելի աստիճանի սինխրոն ու համահունչ են աշխատում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ