06 01 2025

«Ճաշել ենք, նոր ենք եկել, չենք ուզում». Փաշինյանը Արուճում փառատոնի է մասնակցում

«Ճաշել ենք, նոր ենք եկել, չենք ուզում». Փաշինյանը Արուճում փառատոնի է մասնակցում

 

Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել էր Արագածոտնի մարզի Արուճ համայնք՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին:

Այստեղ տարբեր համայնքներ առանձին-առանձին սեղաններ էին գցել, հյուրասիրություն էին կազմակերպել:

Փաշինյանը կոչ արեց սուբծննդյան տոնավաճառ կազմակերպել, որ գյուղին էլ օգուտ լինի, ոչ թե միայն իրենց այցի հետ կապված հյուրասիրություն կազմակերպեն: «Պետք է փոխել հյուրասիրության ֆորմատը և տոնավաճառ կազմակերպել։ Մենք իհարկե շատ շնորհակալ ենք, զգացված ենք, բայց տրամաբանությունը էստեղ հակառակն է, մենք սա անում ենք ոչ թե նրա համար, որ ձեզ, կոպիտ ասած, ծախսի տակ գցենք, այլ անելու ենք, որ դուք եկամուտ ստանաք, մարդկանց հոսք ապահովենք դեպի գյուղ, պետք ա լավ գովազդեն, որ մարդիկ գան, մեր պատմական բնակավայրերից մեկն ա Արուճը»:

Այնուհետև Փաշինյանը հերթով մոտենում էր սեղաններին, զրուցում մարդկանց հետ։ Բնակիչները ազգային տարբեր կերակուրներ էին պատրաստել և Փաշինյանին առաջարկում էին համտեսել։

«Մեր ավանդական քրչիկն է, պարոն վարչապետ, փորձեք»,- առաջարկեց բնակիչներից մեկը։

«Չենք ուզում ժողովուրդ ջան, ճաշել ենք, նոր ենք եկել»,- հրաժարվեց Փաշինյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ