Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննունդը Դավթի Սաղմոսով, որը փախել է իր որդու` Աբիսողոմի երեսից.
«Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ։ Շատերն էին ասում իմ մասին՝ սա փրկություն չունի իր Աստծուց, բայց դու Տեր, իմ օգնականն ես, իմ փառքը և գլուխս բարձր պահողը: Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի և նա լսեց ինձ իր սուրբ լեռան վրայից: Ես ննջեցի ու քուն մտա, զարթնեցի, և Տերն իմ ապավենն է: Չեմ սոսկա ես նրանց բյուրավոր զորքերից, որ ամեն կողմից պաշարել են ինձ: Արի, փրկիր ինձ, Աստված իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր նեղացել էին ինձնից: Դու մեղավորի ատամները կփշրես, Տիրոջից է փրկությունը, քո օգնությունը ժողովրդի վրա թող լինի»,- ասում է Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը