06 01 2025

Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. մեդիափորձագետ

Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. մեդիափորձագետ

 

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը  թելեգրամյան իր ալիքում զգուշացնում է ֆիշինգային հարձակումների նոր ալիքի մասին, որոնք տեղի են ունենում Telegram, Viber և WhatsApp հավելվածներում։

«Քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է Telegram ալիքների վրա ֆիշինգային հարձակումը։ Եվ, ցավոք, մարդիկ շարունակում են զոհ դառնալ, քանի որ նվերը գալիս է ծանոթ մարդուց»,- գրել է Մարտիրոսյանը։

Փորձագետը շեշտել է, որ հաքերները հաճախ ուղարկում են ծածկագրի պահանջով հաղորդագրություններ՝ պատճառաբանելով այն տարբեր նվերներ կամ ակցիաներ ստանալով։ Փորձագետի խոսքով՝ այդ ծածկագիրը օգտագործվում է զոհի հաշիվը նոր սարքում գրանցելու համար։

«Մի խոսքով՝ եթե ձեզ առաջարկում են որևէ պատճառով որևէ կայքում մուտքագրել Telegram-ի կամ SMS-ով ստացված կոդը (հարձակումները կարող են լինել նաև Viber-ի և WhatsApp-ի միջոցով), երբեք դա մի արեք։ Կոդն անհրաժեշտ է միայն մեկ բանի՝ ձեր հաշիվը նոր սարքում գրանցելու համար»,- ընդգծել է Մարտիրոսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ